Հունիսի 15-ի գիշերը Դմիտրի Բիլանը տեղափոխվել է Մոսկվայի Սվյատոսլավ Ֆյոդորովի անվան աչքի միկրովիրաբուժության կլինիկա:
Փոփ աստղ Անասթեյշայի հետ «Safety» համատեղ քլիպի նկարահանման ժամանակ Բիլանի հետ արտակարգ դեպք է կատարվել:
Հիվանդանոցում նշել են, թե երգիչը տուժել է սոֆիտների վառ լույսից: Բժիշկները արտիստի մոտ ախտորոշել են աչքի բիբի ուժեղ այրվածք: Եթե չլիներ բժիշկների ժամանակին միջամտությունը, Բիլանին կուրություն էր սպառնում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Երգչի պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան հաղորդել է, որ Բիլանն իրեն արդեն լավ է զգում: «Մենք բոլորս ցավում ենք նրա համար, բայց հավատում ենք, որ նա շուտով կկազդուրվի»,- նկատել է Ռուդկովսկայան:



























