Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաջորդ շաբաթ կսկսի վաճառել իր բիզնես-ակտիվները՝ Rothschild ներդրումային ընկերության միջոցով: Այս մասին հայտարարել է  Rothschild & Cie-ի գործադիր տնօրեն եւ համանախագահ Դովանի Սալվետին:

«Մենք ավարտում ենք այդ գործընթացին Rothschild-ի մասնակցության պայմանագրի ստորագրման ընթացակարգը», - Սալվետիի խոսքերն է մեջբերում «Վեդոմոստին»:

Ռոտշիլդները հրեական ծագմամբ եվրոպական հայտնի ֆինանսական դինաստիա են:

2012 թ. նրանց կարողությունը գնահատվում էր 500 մլրդ դոլար:

2014թ. մայիսին նախագահ ընտրվելուց հետո Պորոշենկոն, ում ունեցվածքը Forbes-ը գնահատում է 1,3 մլրդ դոլար, հայտնել էր, որ կվաճառի բոլոր բիզնես-ակտիվները:

Բացի Roshen-ից, Պորոշենկոյին է պատկանում փակ ոչ դիվեսիֆիկացված առեւտրային ներդրումային հիմնադրամը, «Փրայմ Էսսեթ Քեփիթալը», «Ագրոպրոդինվեստ» խումբը եւ «Պոդոլյե» պարենային ընկերությունը, նաեւ Դնեպրովի  օսլայի գործարանը եւ այլն: