Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանության աշխատակից Մեթյու Փեփերթը հեռացվել է աշխատանքից ցուցարարների հասցեին անթույլատրելի արտահայտություններ թույլ տալու համար, հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ֆեյսբուքի սոցիալական կայքի գրառումը:

Նրա կարծիքով, քաղաքի փողոցներ դուրս եկած ցուցարարներին պետք է «կատաղած շների պես քնեցնել»:

«Զզվեցրել են ցուցարարները: Դուք բեռ եք հասարակության համար, դուք պատուհաս եք ձեր քաղաքի համար, առաջին իսկ գիշերվանից ձեզ պետք էր քնեցնել, ինչպես կատաղած շների», - գրել է Փեփերթը, հաղորդում է Gazeta.ru-ը:

Արտահայտությունը թույլ տված ոստիկանը հեռացվել է աշխատանքից: Ներկայումս ներքին հետախուզություն է անցկացվում:

Ֆերգյուսոնում զանգվածային անկարգությունները պայմանավորված են ոստիկանի կողմից 18-ամյա սեւամորթ անչափահասի սպանությամբ: