Աբխազիայի նախագահի թեկնածուները ազգային միասնության հասնելու միջոցառումների եւ քաղաքական ու սոցիալ-տնտեսական ոլորտներում բարեփոխումների մասին համաձայնագիր են ստորագրել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է հանրապետության խորհրդարանի մամուլի ծառայության ներկայացուցիչ Էլզա Չանբան:
Աբխազիայի նախագահի արտահերթ ընտրությունները կկայանան օգոստոսի 24-ին:
Փաստաթղթի տակ ստորագրել են պետանվտանգության ծառայության պետի պաշտոնակատար Ասլան Բժանիան, նախկին վարչապետ Ռաուլ Խաջիմբան, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միրաբ Քիշմարիան եւ ՆԳՆ նախկին ղեկավար Լեոնիդ Ձապշբան:
Նախագահի թեկնածուները պայմանավորվել են օպերատիվ արձագանքել հնարավոր ճգնաժամային իրավիճակներին, խորհրդատվական խորհուրդ ստեղծել, որում կներառվեն թեկնածուների երեքական ներկայացուցիչ:
Փաստաթղթում նշվում է, որ գործադիր իշխանությունն ընտրություններից հետո կձեւավորվի կոալիցիայի հիմքով՝ տարբեր կուսակցություններ ներգրավմամբ:
Նախագահի թեկնածուները նաեւ պայմանավորվել են համաձայնեցնել սահմանադրական բարեփոխումների մոդել, որով կկատարվի իշխանության ճյուղերի լիազորությունների վերաբաշխում:





























