4 ժամվա ընթացքում «Թալիբան» շարժման առնվազն 37 զինյալ է ոչնչացվել Աֆղանստանում: Այդ մասին ասվում է երկրի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Ինչպես նշում է գերատեսչությունը, միանգամից մի քանի հակաահբեկչական գործողություններ են իրականացվել Քունդուզ, Զաբուլ, Լոգար, Պակտիկա եւ Գոռ նահանգներում:

«Haama-press» գործակալության փոխանցմամբ,  աֆղան ուժայիններին խլել  մեծ քանակության սպառզինություն եւ պայթուցիկ նյութեր խլել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: