Դոնի Ռոստովի օդանավակայանում արտակարգ տարհանում է հայտարարվել: Այս մասին գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ տարհանման պատճառը հայտնի չէ:
«Ստացված տեղեկատվության համաձայն՝ բոլոր ուղեւորներին եւ անձնակազմին խնդրում ենք լքել օդանավակայանի շենքը եւ անցնել դրա հրապարակի հակառակ կողմ»,- հայտարարել են օդանավակայանում:
Օդանավակայանի տեղեկատու բաժնում, սակայն, չեն կարողացել նշել տարհանման պատճառը:
«Պատճառը օդանավակայանի ստուգումն է»,- տեղեկացրել է աշխատակիցը:
Օդանավակայանի կայքում հաղորդվել է միայն ժամը 13:30-ին դեպի Սիմֆերոպոլ նախանշված ГГ729 չվերթի հետաձգման մասին, իսկ Վիեննայից ժամանած OS659 չվերթը, որն իրականացնող ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր ժամը 14:40-ին, 35 րոպե ուշացել է:





























