Դոնի Ռոստովի օդանավակայանում պայթյունի վտանգը կեղծ է եղել: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը:

«Իրականում ահազանգը կեղծ էր: Զանգից հետո հատուկ միջոցառումներ են անցկացվել օդանավակայանում: Ո՛չ օդանավակայանում, ո՛չ թռիչքի ու ժամանման սրահներում, ո՛չ էլ շրջակա տարածքներում վտանգավոր կամ կասկածելի իրեր չեն հայտնաբերվել»,- հաղորդել է Ռուսաստանի ՆԳՆ տրանսպորտի՝ Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի վարչության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Պուրգինը:

Նշվում է, որ չվերթները չեն հետաձգվել: Օդանավակայանի տերմինալից տարհանված մարդիկ ու աշխատակիցներն արդեն շենք են վերադառնում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դոնի Ռոստովի օդանավակայանում արտակարգ տարհանում է հայտարարվել: