Օգոստոսի 24-ին Աբխազիայում նախագահի արտահերթ ընտրություններ են: Դրանք անցկացվում են այն բանից հետո, երբ նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբն ընդդիմության պահանջով հրաժարական ներկայացրեց:
Տեղական ժամանակով 14:00-ի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 44%-ը:
Հանրապետության ԿԸՀ նախագահ Բատալ Տաբագուան «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ առայժմ որեւէ ընտրախախտում չի արձանագրվել:
Աբխազիայի նախագահի պաշտոնի համար պայքարում են Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միրաբ Կիշմարիան, Ներքին գործերի նախկին նախարար Լեոնիդ Ձապշբան, ընդդիմության առաջնորդ Ռաուլ Հաջիմբան եւ Պետանվտանգության ծառայության նախագահի պաշտոնակատար Ասլան Բժանիան:





























