Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր օդային տարածք դարձյալ ռուսական ինքնաթիռ է ներխուժել:
Գերատեսչության տվյալներով, ենթադրաբար, խախտումը գրանցվել է շաբաթ երեկոյան, ժամը 19:00-ի սահմաններում, Խանկոնիեմիից արեւմուտք: Թե ինչ ինքնաթիռ է ներխուժել երկրի տարածք, չի ճշտվում: Ըստ «Iltalehti»-ի, միջադեպի մանրամասները պարզում է սահմանապահ դեպարտամենտը:
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է ֆիննական ռազմական գերատեսչության այդ տեղեկությունը:
Ռուսական ռազմական գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ Զինված ուժերի ինքնաթիռի թռիչքներն «իրականացվում են միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնք վերաբերում են ռազմական տարածքի կիրառմանը»:
Մայիսին հաղորդվում էր, որ ռուսական ինքնաթիռը մեկ օրվա ընթացքում երկու անգամ ներխուժել է Ֆինլանդիայի օդային տարածք:





























