Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ինքնահռչակ Աբխազիայի հանրապետության նախագահական ընտրություններն անօրինական են, եւ միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել դրանք: Ըստ «Ինտերֆաքս»-ի, Թբիլիսին այդ ընտրությունների անցկացումը համարում է պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների խախտում:
Միաժամանակ, Եվրամիությունն աջակցել է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, եւ չի ճանաչել Աբխազիայի նախագահական ընտրությունները: Այս մասին ասված է Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության (EBC) պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում:
Աբխազիայի նախագահի պաշտոնի համար պայքարում են Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միրաբ Կիշմարիան, Ներքին գործերի նախկին նախարար Լեոնիդ Ձապշբան, ընդդիմության առաջնորդ Ռաուլ Հաջիմբան եւ Պետանվտանգության ծառայության նախագահի պաշտոնակատար Ասլան Բժանիան:
Հայտնի է դարձել նաեւ, որ թուրքական ոստիկանությունը դադարեցրել է Ստամբուլում գործող ընտրատեղամասի աշխատանքը: Աբխազիայի ԿԸՀ-ի տվյալներով, ներկայում բանակցություններ են ընթանում՝ տեղամասի աշխատանքները վերականգնելու համար:





























