Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ուկրաինայի նախագահին եւ Ուկրաինայի ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին նշվում է պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորագրության մեջ:
Ըստ «Ցենզոր.NET»-ի, իր ուղերձում Ֆրանսուա Օլանդը նշել է. «Արդի ճգնաժամի ենթատեքստում, որը մեր շրջանում բազմաթիվ կապերի հիմք դրեց վերջին ամիսների ընթացքում, կցանկանայի հիշեցնել Ձեզ Ֆրանսիայի, ինչպես նաեւ Եվրոպական Միության նվիրվածության մասին Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը՝ միջազգային հանրության կողմից ճանաչված սահմաններում»:
«Ֆրանսիան Ձեր կողքին է, որպեսզի ուղեկցի էական բարեփոխումների ճանապարհին, որոնք հարկավոր են՝ ի պատասխան այն ձգտումների, որոնք արտահայտում է ուկրաինացի ժողովուրդը: Ցանկանում են նաեւ, որպեսզի բարեկամության ու վստահության կապերը, որոնք միավորում են մեր երկրները, հետագայում ամրապնդվեն»,- նշված է շնորհավորական հաղորդագրությունում:





























