Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերմանական «ARD» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը չի դիտարկվում: Այս մասին գրում է «Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով «ARD» հեռուստաալիքին:

Խոսելով Ուկրաինայի եւ Արեւմուտքի ռազմական համագործակցության մասին՝ Մերկելն ընդգծել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհետաձգելի իրողություն չէ:

«Մենք կարող ենք Ուկրաինային փոխգործակցության որոշակի ձեւ առաջարկել, սակայն ՆԱՏՕ-ին նրա անդամակցության հարցն օրակարգում չէ»,- հայտարարել է Մերկելը:

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը դիմել էր ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին՝ խնդրելով օգնել երկրին, այդ թվում՝ ռազմական առումով:

«Երբեք չի քննարկվել այն, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային թռչող սարքերի տեսքով օգնություն կցուցաբերի, քանի որ ՆԱՏՕ-ն զենք չունի եւ չի մատակարարում: Այս որոշումներն ընդունվում են ազգային մակարդակով, առանձին դաշնակիցների կողմից»,- մեկնաբանելով դաշինքի դիրքորոշումը՝ նշել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: