«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերության զինյալ-իսլամիստները Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքի բանտերի 670 բանտարկյալների նկատմամբ դաժան դատաստան են տեսել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլային:
Իր հայտարարության մեջ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը դատապարտել է Իսլամական պետության կողմից սարսափելի հանցագործությունների փաստերը, այդ թվում՝ սպանություններ, առեւանգումներ, ստրկություն եւ սեռական բնույթի հանցագործություններ: ՄԱԿ-ի տվյալներով՝ Իսլամական պետության զինյլաները Իրաքի հյուսում մասշտաբային հարձակման ժամանակ մահապատժի են ենթարկել Մոսուլի բանտերում ազատազրկվածներին:
«Կրոնական պատկանելիության հողի վրա քաղաքացիների նման սառնարյուն, պարբերական եւ կանխամտածված սպանությունները մարդկության դեմ կատարված եւ ռազմական հանցագործութույուններ են», - ասվում է Փիլայի հայտարարության մեջ:
Իսլամական պետության ձեռքով արդեն հազարավոր «այլահավատներ» են սպանվել՝ շիաներ, քիրստոնյաներ, եզդիներ: ԱՄՆ-ը օգոստոսին ավիահարվածներ է հասցրել Իսլամական պետության դիրքերի ուղղությամբ՝ հայտարարելով, որ այդ գործողությունները Սինջար լեռան մոտ թաքնված եզդիներին պաշտպանելու նպատակ են հետապնդում: Երկրորդ գործողությունը ուղղված է եղել Էրբիլի եւ այնտեղ գտնվող ամերիկյան հյուպատոսության աշխատակիցների պաշտպանությանը:




























