Ղազախստանը միշտ իրավունք ունի դուս գալ ԵՏՄ-ից ընդունված որոշումների հետ չհամաձայնվելու դեպքում, հիշեցրել է հանրապետության նախագահ Նորսուլթան Նազաբաեւը:

«Տնտեսական, ոչ քաղաքական միության ստեղծումը ճիշտ է: Երբ Ղազախստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները հավաքվում են, եթե մեկը դեմ է, ապա ոչ մի որոշում չի ընդունվում: Սա նշանակում է համաձայնություն: Բոլոր իրավունքները հավասար են, Ղազախստանը միշտ իրավունք ունի դուրս գալ այս միությունից, եթե մենք համաձայն չլինենք որոշակի հարցում», -ասել է Նազարբաեւը «Հաբար» հեռուստաալիքին տրված հարցազրույցի ժամանակ, հաղոդրում է «Ղազախտանի նորությունները»:

Նախագահը նշել է, որ Ղազախստանի գլխավոր արժեքը անկախությունն է:

Միաժամանակ, նա ընդգծել է Մաքսային միությանը միանալու դեպքում իր երկրի տնտեսական շահը, ինչպես նաեւ հավելել, որ ԵՏՄ-ին Ղազախստանի անդամակցությունը շահավետ կլինի պետության համար:

«Բացի այդ, երկրները, որոնք սերտորեն շփվում են, ունեն առեւտրային կապեր, համապատասխանաբար, աջակցում են մեկը մյուսի կայունությանն ու խաղաղությանը, չեն միջամտում մեկը մյուսի քաղաքականությանը, մեկը մյուսի հետ հակամարտության մեջ չեն ներքաշվում», -եզրափակել է Նազարբաեւը:

Նրա կարծիքով, Ուկրաինայում իրավիճակի սրացումը եւ դրան հետեւող պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան Եվրասիական տնտեսական միության վրա: Միեւնույն ժամանակ, ղազախական ապրանք արտադրողները ՌԴ-ի պատասխան պատժամիջոցներից կարող է շահել, կարծում է Նազարբաեւը: