Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ իր ղազախստանցի գործընկեր Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությունը Դոնբասի վերականգնման հիմնադրամ ստեղծելու մասին, ճիշտ ժամանակին է, հայտնում է gazeta.ru-ն:
«Ես կարծում եմ՝ դա խիստ արդիական նախաձեռնություն է, եւ այն կլինի կարեւոր, եթե ապահովենք ընդհանուր մասնակցություն»,- նշել է Պորոշենկոն Մինսկում:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ երկրի վնասված ենթակառուցվածքի եւ ձեռնարկությունների վերականգնման համար կարող է մոտ 8 մլրդ դոլար ծախսվել:





























