Կառավարությունը այսօր 20 մլն դրամ հատկացրեց «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին` Մինասի 2 որմնանկարները Գյումրիից Երեւան տեղափոխելու համար: Որմնանկարները` «Հանդիպում՝ 15 թվական» եւ «Խաչքարի մոտ», գտնվում են Գյումրի քաղաքի էլեկտրատեխնիկական գործարանի նախկին ճաշարանի շենքում: Որմնանկարները, իտալացի մասնագետների օգնությամբ, պետք է տեղափոխվեն կառավարության N1 շենք:

Ըստ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի` այսօր Գյումրիի վթարային շենքերում Մինասի մոտ 12 որմնանկար է մնացել, որոնք նույնպես տեղափոխման կարիք ունեն: Չնայած Հ. Պողոսյանի այն առարկությանը, որ մասնավորն այս ուղղությամբ ոչինչ չի անում, վարչապետ Տիգրան Սարգսյանը բանավոր հանձնարարեց մշակույթի նախարարին`վթարային շենքերում գտնվող որմնանկարները աճուրդով վաճառել մասնավոր ընկերություններին, որոնք իրենց վրա պետք է վերցնեն նաև տեղափոխման ծախսերը: