Շվեդիայի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել պայմանագրին, որը ՆԱՏՕ-ին իրավունք է տալիս Արձագանքման ուժերը (NRF) մտցնել թագավորության տարածք:

«Շվեդիան անվտանգությունը կառուցում է՝ համագործակցելով այլ երկրների եւ կազմակերպությունների հետ: Այդ համաձայնությունը նշանակում է օգնություն ստանալու եւ ցուցաբերելու հնարավորությունների ուժեղացում», - հայտարարել է թագավորության պաշտպանության նախարար Քերին Էնսթրյոմը:

 «Շվեդիան եւ Ֆինլանդիան արդեն սերտորեն համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Նոր պայմանագիրը ենթադրում է, որ պետությունը  (այսպես կոչված հյուրընկալող երկիրը) ջրում, օդում կամ ցամաքի վրա ապահովում է արձագանքման ուժերի անվտանգությունը դրանց տեղակայման ժամանակ»: Շվեդիան սպասարկման եւ լոգիստիկայի ծառայությունների աշխատանքների համար կստեղծի բոլոր անհրաժեշտ պայմանները, օրինակ պարենի կամ զինամթերքի մատակարարումները, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Համաձայնագիրը թույլ չի տա NRF-ն երկիր մտնել առանց հրավերի: «Այս պայմանգիրը հիմնված է շվեդական կողմի հրավերով ՆԱՏՕ-ի գործունեության վրա», - ընդգծել է նախարարը: