Շվեդիայի կառավարությունը հավանություն է տվել պայմանագրին, որը ՆԱՏՕ-ին իրավունք է տալիս Արձագանքման ուժերը (NRF) մտցնել թագավորության տարածք:
«Շվեդիան անվտանգությունը կառուցում է՝ համագործակցելով այլ երկրների եւ կազմակերպությունների հետ: Այդ համաձայնությունը նշանակում է օգնություն ստանալու եւ ցուցաբերելու հնարավորությունների ուժեղացում», - հայտարարել է թագավորության պաշտպանության նախարար Քերին Էնսթրյոմը:
«Այս պայմանգիրը հիմնված է շվեդական կողմի հրավերով ՆԱՏՕ-ի գործունեության վրա», - ընդգծել է նախարարը:
Էնսթրյոմը ենթադրում է, որ խորհրդարանը կաջակցի կառավարության նախաձեռնությունը:
Շրջակա միջավայրի պաշտպանության ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները համաձայն չեն կառավարության կարծիքի հետ: «Հակառակը, այն կուժեղացնի լարվածությունը բալթյան տարածաշրջանում», - հայտարարել է պաշտպանության հարցերով կուսակցության խոսնակ Պետեր Ռոդբերգը:
Կուսակցությունը նախարարների աշխատակազմի նման գործողությունները համարում է «գաղտնի անդամակցություն ՆԱՏՕ-ին»:





























