Օգոստոսի 28-ին Ուկրաինայի եւ ՌԴ-ի գլխավոր շտաբերի ղեկավարների մակարդակով տեղի են ունեցել առաջին խորհրդակցությունները: Այդ  մասին Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստի բացման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Այսօր կայացել են Ուկրաինայի եւ ՌԴ-ի գլխավոր շտաբերի պետերի մակարդակում առաջին խորհրդակցություններ, որտեղ քննարկվել են պետական սահմանի հսկողության, ՌԴ ստորաբաժանումների կողմից ուկրաինական տարածք ներթափանցելու անթույլատրելիության մասին հարցերը», - հայտարարել է Պորոշենկոն, փոխանցում է UNN-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հաղորդել էր, որ Ուկրաինայի տարածքում ռուսական զինվորների թիվը անցնում է հազարը:

Ինչպես հաղորդվել էր, ուկրաինական բանակը մինչ այժմ չի վերահսկում Ուկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ սահմանի 100 կմ-ը, ինչի շնորհիվ էլ, Կիեւի տեղեկություններով, ռուսական կողմը տեխնիկա է մատակարարում:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը հաղորդել էր, որ նախօրեին ռուսամետ ակտիվիստների վերահսկողության տակ է անցել Նովոազովսկ քաղաքը, ինչպես նաեւ Նովոազովսկի, Ստարոբեշեւսկի եւ Ամրոսիեւսկի շրջանների մի շարք բնակավայրեր:

Օգոստոսի 28-ին Պորոշենկոն չեղյալ էր հայտարարել իր այցը Թուրքիա եւ անհապաղ Ազգային անվտանգության ու պաշտպանության նիստ գումարել: