Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 17-ին կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի Ռուսաստանի բանկի 150-ամյակին նվիրված միջոցառումներին, նաեւ «Կենտրոնական բանկերը եւ համաշխարհային տնտեսության զարգացումը. նոր մարտահրավերներ եւ հայացք դեպի ապագան» թեմայով կազմակերպվելիք միջազգային համաժողովին:
Հայաստանի ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զեկույցներով հանդես կգան Ռուսաստանի բանկի նախագահ Սերգեյ Իգնատեւը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն, Անգլիայի բանկի կառավարիչ Մերվին Քինգը, Ֆինլանդիայի բանկի կառավարիչ Էրկի Լիիկանենը, ԱՄՀ-ի տնօրեն-կառավարչի առաջին տեղակալ Ջոն Լիպսկին, Միջազգային հաշվարկների բանկի գլխավոր կառավարչի առաջին տեղակալ Էրվե Հանունը:
Միջոցառումներին մասնակցելու են 30 երկրների կենտրոնական/ազգային բանկերի ղեկավարներ:



























