Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները հայտարարել է, որ երկրի ներկայիս մայրաքաղաք Բունես-Այրեսը շատ հեռու է երկրի կենտրոնից եւ հնարավոր է՝ կտեղափոխվի, գրում է Telegraph բրիտանական թերթը:

Ինչպես հաղորդում է պարբերականը, նախագահը՝ որպես նոր մայրաքաղաք, դիտարկում է Բունեոս-Այրեսից 965 կմ հեռավորության վրա գտնվող Սատտյագո-դել Էստերոն:

Միեւնույն ժամանակ մի շարք փորձագետներ թերահավատորեն են մոտեցելլ երկրի ղեկավարի հայտարարությանը՝ այն բնութագրելով՝ իբրեւ «ձեւական հայտարարություն»: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Արգենտինայի տնտեսական իրավիճակը զգալիորեն վատթարացել է:

Վերլուծաբանների տվյալներով՝ ընթացիկ տարին կարող է ավարտվել մինչեւ 35-40% սղաճով, սիկ գործազրկությունը կարող է հասնել 10%-ի: 2014թ. առաջին երկու եռամսյակների ընթացքում 400 հազար աշխատատեղ է կրճատվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ արգենտինական պարտքային ճգնաժամը սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը Բուենոս-Այրեսին պարտավորեցրել է արժեթղթերի սեփականատերերին 1,33 մլրդ դոլար վճարել, ովքեր չեն համաձայնել երկրի պետպարտատոմսերի վերաձեւակերպման առաջարկություններից: Արգենտինային հաջողվել է վերակառուցել  իր պարտքային պարտատոմսերի 93%-ը, սակայն 7%-ի սեփականատերերը դատաքննություն են նախաձեռնել՝ պահանջելով ամբողջ ծավալով վճարումներ: