Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումն ամփոփելով, հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ: Նա հստակեցրել է, որ նոր սահմանափակումների տարբերակները պատրաստ են:

«Որոշումն արդեն պետք է ընդունել: Մենք պատրաստ ենք ընդունել պատժամիջոցների հաջորդ մակարդակը: Մենք արդեն հստակ աջակցություն ենք հայտնել Ուկրաինային: Եթե շարունակվի հակամարտության էսկալացիան, ապա դրանք կընդունվեն», - հայտարարել է Բարրոզուն, հաղորդում է Gazeta.ru-ն:

Սակայն նա նշել է, որ նպատակը խաղաղությունն է, այլ ոչ պատժամիջոցները:

«Մենք նոր սառը պատերազմ չենք ցանկանում: Սակայն պատժամիջոցը  միայն Ռուսաստանին իր գործողությունների հետ անհամաձայնությունը ցույց տալու միջոց է: Մենք Ռուսաստանի հետ դիմադրություն չենք փնտրում, հույս ունենք` Ռուսաստանը նույնպես: Իհարկե, մենք պատրաստ ենք ավելի խիստ քայլեր ձեռնարկել, սակայն ակնկալում ենք հակամարտության վերջնական լուծում», - հայտարարել է Բարոզուն: