Եվրամիության առաջնորդները կոչ են արել նոր պատժամիջոցներ պատրաստել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով  ԵՄ հայտարարության նախագիծը:

ԵՄ անդամ-երկրների ներկայացուցիչները հանդես են եկել շտապ Ռուսաստանի դեմ հետագա քայլեր նախապատրաստելու օգտին, որոնք կախված կլինեն Ուկրաինայի արեւելքում իրադարձությունների հետագա զարգացումներից:

Նախագծի համաձայն՝ ԵՄ առաջնորդները հայտարարություն կպատրաստեն ուղղված Եվրահանձնաժողովին եւ ԵՄ դիվանագիտական ծառայությանը՝ խնդրելով շտապ պատժամիջոցների նոր փաթեթ նախապատրաստել, հաղորդում  է Gazeta.ru-ն:

Բացի այդ, սպասվում է, որ Ուկրաինայի նախագահը երկկողմ բանակցություններ կվարի Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի, ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնի եւ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ: