Անգլիկան եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականը բրիտանական կառավարությանը կոչ է արել ավելին անել, որպեսզի Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադականների կողմից հետապնդվող քրիստոնյաները եւ այլ դավանանքների ներկայացուցիչները Բրիտանիայում ապաստան ստանան:

Յորքի արքեպիսկոպոս Ջոն Սենթամուն հայտարարել է, որ Բրիտանիան «պետք է գործի բարի սամարացու նման»:

Արքեպիսկոպոսի խոսքով՝ ինքը վախենում է, որ Իրաքում ու Սիրիայում իսլամիստների կողմից բռնությունը կարող է ցեղասպանության ծավալների հասնել:

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, այս պահին Բրիտանիան ապաստան է առաջարկել ավելի քան 3000 սիրիացու: