Կանադայի Վանքուվերի ճաշարանը համաշխարհային ռեկորդ է սահմանել` պատրաստելով աշխարհի ամենաթանկ հոթ-դոգը:
«Dragon Dog» անվանմամբ ռեկորդակիրը պատրաստվել է 30 սմ երկարությամբ քաղցր բագետից, որի մեջ դրվել է «Louis the 13th» կոնյակի մեջ թաթախված երշիկով, որի մեկ շիշն արժե 2 հազար դոլար: Ամենաթանկ հոթ-դոգը լցոնել են տրյուֆելի յուղով համեմված տավարի մսով եւ սխտորի սոուսով համեմված թարմ օմարներով:
«Dragon Dog» հոթ-դոգն արժե 100 դոլար, եւ այն պետք է պատվիրել նախապես` գոնե 12 ժամ առաջ: Վաճառքի մի քանի օրվա ընթացքում արդեն հազարավոր գուրմաններ պատվիրել են աշխարհի ամենաթանկ հոթ-դոգը եւ գոհ մնացել, նշում է «Ռոսբալտը»:





























