Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովը «Գազպրոմ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ հանդիպման ընթացքում, որը կայացել է Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում, հետաքրքրություն է դրսեւորել «Հարավային հոսք» նախագծով ռուսական գազի ծավալների մեծացման հարցում:
Միլլերն իր հերթին, նշել է, «Գազպրոմը» կքննարկի «Հարավային հոսք» գազամուղի մի ճյուղը Մակեդոնիայով անցկացնելու հնարավորությունը: «Հարավային հոսք» տրանսգազային համակարգի մի ճյուղը Մակեդոնիայով անցկացնելու համար պետք է արագ տեխնիկատնտեսական հաշվարկ անել, քանի որ նախագծի այլ հատվածները գտնվում են բարձր պատրաստվածության մակարդակի վրա»,- ասել է Միլլերը:
Այս հարցում դրական որոշման հանգելու դեպքում, կողմերը միջկառավարական համաձայնագիր կստորագրեն:



























