Բրիտանիայում ավարտել են «Միջնադարյան լատիներենի բառարան՝ բրիտանական աղբյուրներից» անվանումը կրող բառարանի կազմման աշխատանքները:

17-հատորանոց բառարանը սկսել են կազմել 1913 թվականից՝ Օքսֆորդի համալսարանի պատմաբան  Ռոբերտ Ուիթվելի նախաձեռնությամբ, որը Times թերթին՝ նախագծին մասնակցելու ցանկություն ունեցողների որոնման հայտարարություն էր տվել:

Ուիթվելը նախատեսում էր միջնադարյան լատիներենի բառարան ստեղծել՝ անգլերենի հայտնի Օքսֆորդի բառարանի նմանությամբ:

Խմբագիր Ռիչարդ Էշդաունի փոխքով՝ անցած 101 տարիներին շատերն էին կասկածում, որ բառարանը երբեւէ լույս կտեսնի, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով BBC-ն:
Հիշեցնենք, որ լատիներենը Բրիտանիայում միջնադարում նավաշինության, քաղաքականության, կրոնի եւ գիտության լեզու էր: