Լոնդոնի ոստիկանության վարչության շենքը՝ Սքոթլանդ Յարդը (Շոտլանդական բակ), հանվել է վաճառքի՝ կապված տնտեսման անհրաժեշտության հետ: Լոնդոնի քաղաքապետարանը ակնկալում է այդ վաճառքից ստանալ 250-300 մլն ֆուտ (400-500 մլն դոլար), հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ շենքը քանդվելու է, որի տեղում էլիտար շենք է կառուցվելու: Բրիտանիայի կառավարությունը պահանջում է ոստիկանության բոլոր տարածքային վարչություններից կրճատել ծախսերը 20 տոկոսով՝ նվազեցնելու համար բյուջեի դեֆիցիտը, որը ֆինանսական ճգնաժամից հետո հասել է ռեկորդային մասշտաբների:




























