Malaysia Airlines ավիաընկերությունը, իր հացեին ուղղված քննադադատությունների հետո, ամենայն հավանականությամբ, հրաժարվել է «վերջին ցանկությունների» մրցույթից, հաղորդում է  Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Huffington Post-ին:

Ինչպես նշվում է, ավիափոխադրողի համար վերջին մի քանի ամիսները «աղետալի» են եղել, քանի որ ընկերությունը միանգամից երկու ինքնաթիռներ է կորցրել. Առաջինը անհետացել է Հնդկական օվկանոսում, երկրորդը՝ կործանվել Ուկրաինայի արեւելքում:

Malaysia Airlines սեպտեմբերի 1-ից մեկնարկել էր My Ultimate Bucket List մրցույթը: Մամուլի կարծիքով, նախագծի անունը շատ անհաջող է, քանի որ «bucket list»-ը նշանակում է առաջադրանքների ցուցակ, որոնք մարդը պետք է իրացնի մինչեւ իր մահը:

Ակցիան նախատեսված է եղել Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հաճախորդների համար: Որպես մրցանակ՝ խաղարկվել է iPad եւ Մալայզիայի որեւէ քաղաքի էկոնոմ դասի տոմս:

Սակայն մի շարք լրատվամիջոցներ եւ ինտերնետ-օգտատերեր կտրուկ կերպով քննադատել են մրցույթը: Ամենայն հավանականությամբ, Malaysia Airlines-ը որոշել է չեղարկել ակցիան, քանի որ այժմ մրցույթի էջի հղումը չի աշխատում: Թերթի հարցմանը ավիաընկերությունը դեռեւս չի պատասխանել: