Իննամյա բրիտանացի դպրոցական Էյդեն Գորմլին գիրք է գրել ու օրինակներից մեկը նվիրել իր կուռքին՝ Միխայել Շումախերին:

Տղան պատմվածքն անվանել է «Ֆեռարիի արկածները», ավտոկոնցեռնից թույլտվություն է ստացել օգտագործել ապրանքանիշն ու հրապարակել է գիրքը: Վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է բարեգործությանը, հաղորդում է «Euromag»-ը:

«Ես շատ երիտասարդ եմ, որպեսզի մեծահարուստ լինեմ»,- հայտարարել է պատանի հեղինակը:

Նվերին արձագանքել է Քորիննա Շումախերը՝ ավտոմրցարշավորդի կինը, ով 2013թ.-ի դեկտեմբերից մինչեւ 2014թ.-ի հունիսն արհեստական կոմայում էր:

«Հաճելի է այդքան բարեկամական ու աջակցության խոսքեր ստանալ: Մեր Միխայելը պայքարող է, եւ նա երբեք չի հանձնվի»,- գրել է Քորինան Էյդենին ուղղված նամակում:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի հունիսի 16-ին «Ֆորմուլա-1.-ի յոթանգամյա հաղթողին դուրս բերեցին կոմայից: Շումախերը գլխուղեղային վնասվածք ստացել էր անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին, երբ դահուկների վրա սահում էր Մերիբելում:

Այժմ բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում: Մարզիկը լսում է ձայներ, արձագանքում հպումներին ու ճանաչում հարազատներին: