Սեպտեմբերին Երկիր մոլորատի վրա միանգամից 6 մագնիսական փոթորիկներ են սպասվում, որոնք կարող են ազդել եղանակային պայմանների նկատմամբ զգայուն մարդկանց վրա:
Գիտնականների փոխանցմամբ՝ մագնիսական փոթորիկներ են սպասվում սեպտեմբերի 7-ին, սեպտեմբերի 13-15-ին, ինչպես նաեւ 17-ին եւ 27-ին, հաղորդում է Innov պորտալը:
Այդ օրերին եղանակային պայմանների նկատմամբ զգայուն մարդիկ պետք է ավելի ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ: Կարող են առաջ գալ միգրեն, սրվել սրտանոթային հիվանդությունները, բարձրանալ հյուծվածությունը:
Անհրաժեշտ է կատարել բժիշկների խորհուրդները եւ շատ հանգստանալ, նաեւ քնելուց առաջ հանգստացնող թեյ խմել:




























