Գիտնականները հայտարարել են Ավստրալիայի ափերին օվկիանոսի խորքերում հայտնաբերված երկու նոր կենսատեսակի մասին:
Ըստ նրանց՝ կիսաթափանցիկ սնկեր հիշեցնող տարօրինակ օրգանիզմները կարող են առնչություն ունենալո հնագույն կենսատեսակների հետ, որոնք Երկրի վրա գոյություն են ունեցել 600 մլն տարի առաջ եւ բազմաբջիջ օրգանիզմների էվոլյուցիայի վաղ շրջանի տարբերակներից են:
Լատիներեն Dendrogramma անվանումն ստացած էակների երկարությունը 2 սմ-ից չի անցնում: Դրանք կազմված են արտաքին ծածկույթից, ոչ մեծ բերանից եւ ներքին օրգանից՝ ճյուղավորված ստամոքսից, որի շուրջն ընկած հատվածները երկաթանման ամուր նյութով են պատված:
Էակները հայտնաբերվել էին դեռեւս 1986 –ին, բայց միայն հիմա են գիտականորեն նկարագրվել Plos One ամսագրում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:



























