Շվեդիայի եւ Էստոնիայի գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի շրջանակներում հաշվել են Երկիր մոլորակի բոլոր լճերը:

Հետազոտական խումբը ղեկավարել է Լճագիտության ինստիտուտի պրոֆեսոր Լարս Սունդը: Վերջինս իր գործընկերների հետ մի մեթոդ է մշակել, որի օգնությամբ հնարավոր է գտնել նվազագույնը 0,2 հա (ֆուտբոլի դաշտի մոտ մեկ քառորդ չափով) մակերեսով բոլոր լճերը:

Ստացված տվյալների համաձայն, Երկրում մոտ 117 մլն լիճ է հայտնաբերվել, որոնց ծածկում են երկրի մակերեւույթի 4%-ը, ընդ որում՝ Գրենլանդիայի եւ Անտարկտիդայի սառցատակ լճերը  չեն հաշվվել:

Հետազոտոթյունը իրականացվել է «Ջրի գույնը» նախագծի շրջանակներում, որը ուսումնասիրում է ջրում պարունակող օրգանական նյութերի բաղադրության փոփոխությունները, հաղորդում է Gazeta.ru-ն: