Թեքսաս նահանգի Հյուսթոնի հիվանդանոց է տեղափոխվել հնգամյա աղջնակ, որը մի քանի րոպե մնացել է միացրած լվացքի մեքենայում, փոխանցում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը: Ըստ բժիշկների՝ երեխան կփրկվի:
Հաղորդվում է, որ երեխան մի քանի րոպե «պտտվել է» միացրած մեքենայում, մինչեւ նրան նկատել են լվացքատան այցելուները: Ոստիկանությունը պարզում է՝ ինչպես էր տուժածը հայտնվել մեքենայի մեջ:
Փնտրվում են աղջկա հարազատները:





























