Եգիպտոսի պետական խորհուրդը, որը կրոնական կարգադրություններ է արձակում, առաջարկել է հեռուստատեսության եթերից հանել լավագույն պորտապարուհու մրցույթի հեռարձակումը, հայտնում է BBC-ն: Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ հաղորդումը այլասերում է բարքերը եւ իսլամիստներին առիթ տալիս եգիպտական հասարակություննը հակաիսլամական հռչակելու համար: Արդյունքում երեքշաբթի գիշերը նախատեսված հեռարձակումը հետաձգվել է:
Պորտապարի մրցույթը եգիպտական հեռուստատեսությամբ ցուցադրվում էր առաջին անգամ: Ժամանցային ծրագրի հաղորդավարներից մեկը Դինան էր՝ կինոաստղ եւ Եգիպտոսի ամենահայտնի պորտապարուհին:




























