Չինաստանում գործարարներից դրամաշորթության մեղադրանքով ութ անձի են ձերբակալել, այդ թվում նաեւ երկրի առաջատար «Twenty-First Century Business Herald» գործանական թերթի մի քանի աշխատակցի:
Ոստիկանությունը համարում է, որ լրագրողները համաձայնության են եկել Շանհայի եւ Շենչժենի երկու PR գործակալությունների հետ, որոնք ընկերությունների գումար են պահանջել նրանց գործունեության մասին նյութերի հրապարակման համար: Հակառակ դեպքում լրագրողներն իբր հրապարակում էին բացասական հոդվածներ նրանց մասին, ովքեր հրաժարվում էին վճարել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թերթը դեռ մեկնաբանել իրավիճակը:
«Twenty-First Century Business Herald»-ը Չինաստանում համարվում է ազդեցիկ պարբերական, որը պետության կողմից չի վերահսկվում:




























