Նյու Յորքի Կենտրոնական հոգեբուժարանի նվազագույնը 12 աշխատակից տուժել է հիվանդների հարձակման հետեւանքով, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով «Associated Press»-ին:
Մարսի քաղաքում գտնվող հիվանդանոցի 5-6 հիվանդ հարձակվել է հաստատության աշխատակիցների եւ այլ հիվանդների վրա: Միջադեպը տեղի է ունեցել ճաշարանում, հիվանդները խոհանոցային գործիքներ են օգտագործել: Երկու աշխատակից գլխի վնասվածք են ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոց: Հայտնի է նաեւ, որ նման հարձակումներ տեղի են ունեցել վերեւի հարկում:
Ոստիկանությունը սկսել է կատարվածի հետաքննությունը:





























