Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը խնդրում է որոշ տուժողների ինքնուրույն հետաքննել գործերը, գրում է «The Independent»-ը: Մանսվորապես, նման առաջարկ ստանում են այն տուժողները, որոնց մեքենան են առեւանգել, կամ վնասվել են նրանց սեփականությունը: Նման եզրակացության են հանգել Նորին Մեծության Ոստիկանական տեսչության(HMIC) զեկույցի հեղինակները:
Փաստաթղթում նշվում է, որ տան սեփականատերերին առաջարկում են ինքնուրույն որոնել մատնահետքները, ստուգել վկաների առկայությունը եւ դիտել օգտագործված իրերի վաճառքի կայքերն այն դեպքում, եթե այնտեղ հայտնվեն գողացված իրերը:
Նաեւ պարզվել է, որ Անգլիայի եւ Ուելսի ոստիկանության 37-րդ եւ 43-րդ ստորաբաժանումների աշխատակիցները գործը վարել են հեռախոսով, որոշ գործեր փակել են առանց զոհի հետ հանդիպելու, հաղորդում է «Gazeta.ru»-ն:




























