Կենսաբանները նկարագրել են ձվից գորտերի դուրս գալը, որն արագանում է գիշատիչի՝ մորեխի առկայության դեպքում: Հետազոտության եւ փորձի արդյունքների մասին հնարավոր է կարդալ «Behavioral Ecology and Sociobiology» ամսագրում:
Այս գորտն ապրում է Թաիլանդի եւ Կամբոջայի անտառներում, ձվադրում է ջրին ափին գտնվող բույսերի մոտ: Ճաքելուց առաջ ձուն անջատվում է բույսից ու ջուրն է ընկնում: Գորտի ձուն հաճախ մորեխներն են ուտում:
Կենսաբանները նկատել են, որ եթե մորեխն ուտում է ձվերի մի մասը, մնացածից գորտերը ժամանկից շուտ են դուրս գալիս: Ակնհայտ է, որ այդ կերպ պտուղները փրկվում են մորեխներից:
Հաստատելու համար գիտնականներն ակվարիումի մեջ փորձ են անցկացրել, որի պատերին գորտը ձվադրել էր: Որոշ ձվեր արհեստական վնասում էին: Վերահսկման տեսախցիկը գրանցել է, որ վնասված ձվերից գորտերն ավելի շուտ էին դուրս գալիս, քան չվնասվածներից:
Սա տեղի է ունենում այն պատճառով, ինչպես ենթադրում են գիտնականները, քիմիական նյութերի շնորհիվ, որոնք անջատվում են վնասված էմբրիոններից եւ ահազանգում են մյուս էմբրիոններին արագ զարգանալու մասին, հաղորդում է «Gazeta.ru»-ն:




























