Միլանի կենտրոնում հայտնաբերվել են միջնադարյան քաղաքի մնացորդներ: Գտածոն հայտնաբերվել է աշխարհահռչակ Միլան տաճարի եւ Դուոմո գլխավոր հրապարակի մոտակայքում:
Հնագետների առաջին վերլուծությունների համաձայն, խոսքը 1200-1500թթ., շինվածքների մասին է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հնագետները պետք է ավելի մանրամասն հետազոտեն այս գտածոն՝ վերջինիս պատմական նշանակությունը որոշելու համար:
Միլանի տաճարի կառուցումը սկսվել է դեռ 1386թ., սակայն ավարտին է հասցվել միայն 19-րդ դարում, իսկ որոշ դետալներ՝ ընդհուպ մինչեւ 1965թ.:




























