Ֆեդերիկո Մոչիայի «Երեք մետր երկնքից բարձր» վեպի եւ համանուն ֆիլմի երկրպագության ժամանակներն ավարտվում են: Վենետիկում ավարտվել է այսպես կոչված «սիրո կողպեքների» դեմ «ակտիվ դիմադրության շաբաթը, այժմ ակցիան մեկնարկել է Հռոմում, նախաձեռնությանը մասնակցելու հարցումներ են ստացվել նաեւ Իտալիայի այլ խոշոր քաղաքներից»:
Գաղափարը շղթաներից եւ կողպեքներից սիրո ազատագրումն է. նախաձեռնողները ցանկանում են երիտասարդությանը ներշնչել, որ մոտակա կամուրջին «սիրո կողպեքների» տեղադրումը կարծրատիպային հիմարություն է, որի պատճառով աշխարհի շատ քաղաքներ են տուժում:
Հռոմի հարյուր հազարավոր բնակիչներ կուղեւորվեն կամուրջներ եւ յուրաքանչյուր կողպեքին փոքրիկ աղյուսակ կամրացնեն, որտեղ կպատկերվի սրտի տեսքով բաց կողպեք:
Անկասկած, հազիվ թե կողպեքները կախած սիրահարները կնետվեն դրանք բացելու, սակայն կազմակերպիչներն ակնկալում են ազդել կողպեքները կախել պատրաստվող սիրահարների որոշման վրա: Ակցիայի կազմակերպիչները վստահ են, որ «այդ գործողությունը դեմ է առողջ դատողությանը եւ քաղաքի համար ծանր հետեւանքների կարող է հանգեցնել»:




























