Ավստրալական իշխանությունները Հնդկաստանին կվերադարձնեն հինդուիստական երկու արձաններ, որոնք, ենթադրվում է, գողացվել էին հնդկական տաճարներից, հայտնում է երկրի վարչապետ Թոնի Էբոթը:
Ավելի վաղ Շիվա աստծո արձանները հանվել էին ավստրալական ցուցահանդեսներից մեկից՝ այն մեղադրանքներից հետո, որ դրանք անօրինական են բերվել Ավստրալիա:
Արձանները վաճառած Սաբհաշ Կապուրին այժմ դատ է սպասվում Հնդկաստանում, որտեղ նրան մեղադրում են միլիոնավոր դոլարների անտիկ իրերի ապօրինի վաճառքով զբաղվելու մեջ:
Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ Շիվայի արձանները, որոնցից մեկը ստեղծվել է շուրջ 900 տարի առաջ, Ավստրալիա են բերվել՝ խախտելով մշակութային արժեքների մասին օրենքը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:





























