Պաղեստինի առաջնորդները հայց են պատրաստել Իսրայելի դեմ, որը նախատեսում են հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարան: Մեղադրանքները կապված են «Անխախտ ժայռ» հակաահաբեկչական գործողության հետ, հաղորդում է NEWSru Israel-ը՝ վկայակոչելով «ՖԱՏՀ»-ի բարձրաստիճան ներկայացուցչի Մուհամադ Աշտային:
Վերջինս հայտարարել է, որ պաղեստիցիները մտադիր են հասնել «օկուպացիայի գրաֆիկի» հաստատման, քանի որ հոգնել են անվերջ բանակցություններից, որոնք ոչ մի արդյունքի չեն բերում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը նոր նախաձեռնություն է պատրաստել, որի շրջանակներում մտադիր է առաջին փուլում պահանջել ԱՄՆ-ից 4 ամսվա ընթացքում որոշել Պաղեստինի պետական սահմանները եւ հարկադրել Իսրայելին ընդունել այդ որոշումը:
ԱՄՆ-ի կամ Իսրայելի մերժման դեպքում Աբասը մտադիր է համախմբել արաբական երկրների աջակցությունը եւ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ պահանջելով բանաձեւ ընդունել իսրայելական օկուպացիայի դադարեցման մասին:





























