Ռուս-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում Ռուսաստանն ու Վրաստանը ազգային արժույթով վճարումներ իրականացնելու շուրջ համաձայնության են եկել հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ-ի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին:

Նրա խոսքով՝ հանձնաժողովը որոշել է աշխատանքային խումբ ստեղծել, որը բաղկացած կլինի ֆինանսների նախարարությունների եւ ազգային բանկերի ներկայացուցիչներից:

«Խնդիր էր դրված երեք շաբաթվա ընթացքում մշակել ագզային արժույթով վճարումներ իրականացնելու եւ այն առավել արդյունավետ կազմակերպել», - հստակեցրել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետը:

Ինչպես նշվում է, Ռուսաստանի եւ Վիետնամի ընդհանուր ապրանքաշրջանառությունը 2013թ. կազմել է 3.9 մլրդ դոլար, ինչը 8,5%-ով ավելի է 2012թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: