Ուկրաինան կդառնա ուժեղ, եվրոպական քաղաքակրթության անքակտելի մասը, երբ իր շահերը պաշտպանվեն անվտանգության անքակտելի, հավաքական համակարգում, հայտարարել է «Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլիիա Տիմոշենկոն:
«Այսօր ՆԱՏՕ-ն պատերազմ չէ, ինչպես տասնամյակներ շարունակ մեզ սովորեցրել է խորհրդային քարոզչությունը: ՆԱՏՕ-ն, առաջին հերթին, խաղաղություն է, քանի որ շատ պետությունները, որոնք միավորվել են ցանկացած ռազմական ոտնձգությունից պաշտպանվելու համար, այսօր շատ ավելի ուժեղ են ցանկացած միայնակ ագրեսորներից: ՆԱՏՕ-ն ժողովրդավարական ստանդարտներ է, հասարակության ճիշտ կազմակերպում, գրավիչ ներդրումային դաշտ, մարդկանց ազատություն, հանգստություն ու խաղաղություն: Եվ միակը, որ կարող է ընդմիշտ ռազմավարական հեռանկարում պաշտպանել Ուկրաինային Կրեմլի ցանկացած ոտնձգություններից: Սա է մեր ուղին եւ մենք պարտավոր ենք այն ընտրել», - ասել է Յուլիա Տիմոշենկոն:
«Շատ տարիներ մենք լսում ենք, որ ՆԱՏՕ-ն մեր ընտրությունը չի կարող լինել, որ մեր երջանկությունը ինչ-որ մաքսային միությունների մեջ է: Մեր ընտրությունը ՆԱՏՕ-ն է: Մենք եվրոպացի ժողովուրդ ենք: Մենք եվրոպական երկիր ենք: Սակայն ոչ ոք մեզ չի ասել, որ Եվրամիության ճանապարհը նույնպես ընկած է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության միջոցով», - ընդգծել է Տիմոշենկոն:





























