Ռուսաստանը կարող է վերցնել ոչ միայն Կիեւը, այլ նաեւ ցանկացած այլ եվրոպական քաղաք, եթե աշխարհը իր համերաշխությամբ չմիավորվի Ուկրաինայի հետ: Այդ մասին ВВС հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախաագհ Պյոտոր Պորոշենկոն:
«ՌԴ բանակը 1,2 մլն զինվոր է հաշվվում: Ռուսաստանը կարող է վերցնել Վարշավան, Վիլնյուսը, Տալլինը, Ռիգան, Բուխարեստը եւ ցանկացած այլ քաղաք, եթե աշխարհը իր համերաշխությամբ չմիավորվի Ուկրաինայի հետ», - նշել է Պորոշենկոն:
«Եթե մենք չփոխենք գործերի ներկայիս ընթացքը, ինչը անկասկած տխուր է, ապա այպես էլ կլինի, առանց որեւէ կասկածանքի», - ընդգծել է Պորոշենկո:
Նա նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ն առաջին անգամ Ուկրաինային գերճշգրիտ զենք է առաջարկել, ոչ թե որպեսզի Ուկրաինան հաղթի այս պատերազմում, այլ ուկրաինական տարածքում անվտանգության եվրոպական համակարգ ստեղծվի, քանի որ «այս պատերազմը միայն Ուկրաինայինը չէ»:
«Մենք պատրանքներ չունենք, որ ՆԱՏՕ-ի երկրների զինվորները գեթ տեսականորեն կարող են պատերազմել Ուկրաինայի տարածքում՝ պաշտպանելով ուկրաինական ժողովրդավարությունն ու անվտանգությունը: Մենք հույսներս մեզ վրա պետք է դնենք, սակայն մեզ կենսականորեն անհրաժեշտ է ֆինանսական եւ տեխնիկական ռազմական օգնություն», - հավելել է Պորոշենկոն:





























