Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կոչ է արել հետաձգել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը:

«Քանի դեռ չեն հաստատվել ԵՄ-ի հակառուսական նոր պատժամիջոցները, ես կլինեմ մեկն այն վարչապետներից, որոնք ասում են՝ «հետաձգեք  դրանք հանուն խաղաղության»»,- ասել է Ֆիցոն Բրատիսլավայի մամուլի ասուլիսում:

Ըստ նրա՝ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների երրորդ փաթեթն արդեն պատրաստ է եւ կհաստատվի երկուշաբթի: Սլովակիայի վարչապետը կրկին ընդգծել է, որ ամենասկզբից էլ պատժամիջոցները համարել է անիմաստ եւ անարդյունավետ:

Հակառուսական նոր պատժամիջոցները պետք է հաստատվեին ուրբաթ օրը, բայց Սլովակիայի, Չեխիայի, Նորվեգիայի եւ Կիպրոսի կառավարությունների գործողությունների արդյունքում դա տեղի չէր ունեցել: