Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի տեղեկատվա-վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն հայտարարել է, որ ապստամբները նախօրեին ընդունված հրադադարը խախտել են 10 անգամ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նախորդ օրերին ապստամբները ստորաբաժանումների դիրքերի 28 գնդակոծություն են իրականացրել, որոնցից 10-ը՝ հրադադարի համաձայնագրից հետո», - հայտարարել է Լիսենկոն:
Ավելի վաղ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել էր, որ հրադադարի շուրջ պայմանավորվածությունները ամբողջությամբ չեն պահպանվում: ԴԺՀ շտաբից հայտնել էին, որ ուկրաինացի ուժայինները շարունակել են բնակավայրերի գնդակոծումը:




























