Ռուսական կողմը ժամանակավորապես գրավված Ղրիմի հյուսիսում շարունակում է իր զորքերի կենտրոնացումը, հաղորդում է UNN-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությանը:

«Հայտնի է, որ ռուսական կողմից Կերչի նեղուցով ցամաք են տեղափոխվել հրետանային եւ մոտոհրաձգային ստորաբաժանումներ, որոնք ծրագրվում է ուղարկել Ուկրաինայի հետ սահմանի մոտ՝ Ռոստովի մարզ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նաեւ նշվում է, որ վերջին երկու օրերի ընթացքում արձանագրվել է Ղրիմի հետ սահմանի անցակետերում ծառայող անձնակազմի եւ տեխնիկայի ռոտացիա: