Արեւմտյան երկրները, ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանելով, արագացնում են նրա մերձեցումն Ասիայի երկրների հետ, համարում է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:
«Այն, որ արեւմտյան երկրներն պատժամիջոցների իրենց օրակարգն ու պատժամիջոցների պարույրն ամրացնում են, իհարկե, նպաստում է, որպեսզի եւ Չինաստանի, եւ Վիետնամի, եւ Ինդոնեզիայի, եւ բոլոր այլ պետությունների հետ, որոնք ձգտում են եւ ցանկանում են փոխգործակցել Ռուսաստանի հետ, կապերն ամրապնդվելու են: «Եվ այդ շրջադարձն Արեւելքում շատ արագ տեղի կունենա. եթե նախկինում այն երկար ժամանակ էր պահանջում, ապա այժմ շատ շուտով տեսանելի կլինի»,- հայտարարել է Շուվալովն «Ավտոռադիո-Վլադիվոստոկ» ռադիոկայանի եթերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Սակայն նա ընդգծում է, որ պատժամիջոցներում ոչ մի լավ բան չկա:
«Դա միշտ վատ է, քանի որ անվստահությունը օտարացման է հանգեցնում եւ այլն: Սակայն առանձին թեմայով, շրջադարձն Արեւելքի օգտին կամ ասիական շուկաների զարգացման օգտին, ապա, իհարկե, պատժամիջոցներն էապես նպաստում են, որպեսզի օրակարգն ընդլայնվի»,- հավելել է Շուվալովը:




























